ՊՐԱՅՄ ոսկերչական
զարդերի եռաչափ մոդելավորման դպրոցը հանդիսանում է ՊՐԱՅՄ ընկերության կադրերի պատրաստման
և վերապատրաստման դպրոց: Այն նպատակ ունի հզորացնել ընկերության կարողությունները նոր կադրերով:
Դպրոցի վերապատրաստման
ծրագիրը բաղկացած է զարգացման և վերապատրաստման
մի քանի փուլերից:
Հրավիրում ենք
ցանկացողներին դիմել զարդերի եռաչափ մոդելավորման դասընթացի առաջին փուլին, որը իրենից
ներկայացնում է հետևյալ ծրագիրը՝
·
Rhinoceros, Materialise Magics, Autodesk
T-Splines ծրագրերի տիրապետում և օգտագործման հմտությունների ձեռքբերում
·
Gemvision Matrix ծրագրի տիրապետում և կիրառում
·
Zbrush հիմունքների ծանոթացում և օգտագործում
(ոսկերչական զարդերի եռաչափ մոդելավորման համար անհրաժեշտ հմտությունները)
Դասընթացի տևողությունը՝
2 ամիս (24 վարպետաց դաս), շաբաթական
3 օր, 90 րոպե
Տվյալ դասընթացի
արժեքը կազմում է ՝ 240 000 ՀՀ դրամ (ամսական 120 000 ՀՀ դրամ)
Դիմելու վերջնաժամկետն
է՝ փետրվարի 28
Տեղերը խիստ սահմանափակ են:
Ընդունելությունը
կիրականացվի հարցազրույցի ձևաչափով:
Դասընթացի ավարտին
կտրամադրվի վկայական:
Դասընթացը վարելու
են ՊՐԱՅՄ ընկերության աշխատակիցները , որորնք ունեն նշված ծրագրերի գործնական կիրառման
հարուստ փորձ:
Հայտը կարող եք
լրացնել հետևելով հղմանը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdVvPZ-ecMPbIED7RoUpTXx1Qj_CTTHicF3dBYQWF1tQV00vQ/viewform
Լավագույն ունկնդիրները
հնարավորություն կստանան անցնելու ուսուցման հաջորդ փուլ, որը իրենից ներկայացնում է կիրառական փորձի ձեռք բերման ընթացք:
Երրորդ փուլի
մանրամասներին կկարողանան ծանոթանալ երկրորդ
փուլը ավարտած փորձառու ունկնդիրները:
Комментариев нет:
Отправить комментарий